-
31.05.2014|
10:53
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի երիտասարդությանը կոչ է արել չնշել Թաքսիմի հրապարակի զանգվածային բողոքի տարելիցը: Նա հանդես է եկել հայտարարությամբ և ասել. «Մի տարի անց մարդիկ, ներառյալ` այսպես կոչված նկարիչներ, կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցի, բայց դու, թուրք երիտասարդություն, դու չես պատասխանի այդ կոչին»:
-
31.05.2014|
10:52
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում համալսարանական շունչն էր թևածում:
Մայիսի 30-ին ԵՊՀ հրատարակչությունը Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հերթական նվիրատվությունն արեց:
-
31.05.2014|
10:48
Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա մեկ լրացուցիչ Cartoon Non-Stop համերգ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս հատուկ, բարեգործական համերգին ներկա կգտնվեն միայն և միայն երեխաներ:
-
30.05.2014|
23:30
Մայիսի 30-ին Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։
-
30.05.2014|
20:27
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կողմ է ՈՒկրաինային, Վրաստանին և Մոլդովային «ԵՄ լիարժեք անդամակցության տրամադրմանը», որ նա հաստատել է Welt պարբերականին տված հարցազրույցում։
-
30.05.2014|
20:26
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցելու: ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան:
-
30.05.2014|
20:25
Վրաստանից անջատված Աբխազիայի խորհրդարանը պահանջել է երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: Քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի 35 անդամներից 21-ը, 20-ը կողմ է արտահայտվել Անկվաբի հրաժարականի պահանջին: Ընդդիմությունը հայտարարել է, որ ստեղծել է ժողովրդական վստահության ժամանակավոր խորհուրդ:
-
30.05.2014|
20:23
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում շնորհավորել է արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած արևմտամետ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին:
-
30.05.2014|
20:22
Վատիկանում հունիսի 8-ին սպասվում է Հռոմի պապի, Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների համատեղ աղոթքը: Սուրբ Աթոռից հայտնել են, որ կողմերն ընդունել են Ֆրանցիսկոս պապի հրավերը, որ նա արել էր Մերձավոր Արևելք այցի ընթացքում:
-
30.05.2014|
20:20
Բուքինգհեմյան պալատում հաստատել են, որ արքայազն ՈՒիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, սպասում է երկվորյակ աղջիկների։ Ապրիլին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում Քեյթն արդեն հղի է եղել: Դքսուհին գիրացել է 5 կգ-ով: